Forbes-ը ամենահարուստ մարդկանց կարողությունը հաշվարկում է նրանց պատկանող արժեթղթերի բորսայական արժեքի հիման վրա, փոխանցում է 168.am-ը։
Հայաստանում դա հնարավոր չէ, որովհետև նախ՝ արժեթղթերի շուկան կայացած չէ, և երկրորդ՝ Հայաստանում ամենահարուստ մարդիկ գերադասում են իրենց ունեցվածքը գրանցել երրորդ անձանց անունով։ Այդ իսկ պատճառով, հավատ չի ներշնչում նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաների և պատգամավորների կողմից լրացվող գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Ամենահարուստ մարդիկ այդ ցանկում ներկայանում են՝ որպես աշխատավարձի հույսին մնացած և ունեցվածք չունեցող մարդիկ։ Չնայած պաշտոնական, հավաստի տեղեկությունների բացակայությանը՝ Հայաստանի բնակչությունը սեփական պատկերացումներն ունի մեր երկրի ամենահարուստ մարդկանց և նրանց կարողության մոտավոր չափերի մասին։ Ցանկը, որը ներկայացնում ենք, կազմված է հենց սուբյեկտիվ ընկալումների հիման վրա։ Այսինքն' ստորև ներկայացվողը պարզապես արտացոլում է, թե ում է մեր հասարակությունն ընկալում՝ որպես այդպիսին։
Այս վարկանիշային աղյուսակը կազմելու համար 168.am-ը դիմել է հայաստանյան շուրջ 70 փորձագետների, գործարարների և պաշտոնյաների՝ խնդրելով ներկայացնել իրենց կարծիքով՝ 10 ամենահարուստ մարդկանց ցանկը, բայց հաջողվեց կարծիքներ հավաքել 57 անձանցից (ովքեր, ի դեպ, լավ տեղեկացված են Հայաստանի քաղաքական և տնտեսական անցուդարձից) և այդ կարծիքների հիման վրա կազմել այս ցանկը։
10 ամենահարուստ անձանց աղյուսակը կազմել ենք գնահատման հետևյալ մեթոդաբանությամբ. հարցման մասնակիցներից յուրաքանչյուրի մեզ ուղարկած' իր կարծիքով՝ ամեհարուստ 10 անձանց ցանկում առաջին տեղում նշված գործիչը ստացել է 10 միավոր, երկրորդ տեղում նշվածը՝ 9, և այդպես շարունակ' մինչև 1։
Ընդգծենք, որ հարցման մասնակիցներին մենք ուղղել ենք միայն հարցը' «Ձեր կարծիքով ովքե՞ր են Հայաստանի 10 ամենահարուստ անձինք»' առանց տարբերակներ' մարդկանց անուններ առաջարկելու:
Անվիճելի առաջատարը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Մեզ ուղարկված 57 տարբերակներից 52-ում Ռ. Քոչարյանը նշվում է՝ որպես Հայաստանի ամենահարուստ մարդ, մնացած հինգում նրան հատկացվել է երկրորդ տեղը' Սերժ Սարգսյանից հետո։ Ըստ այդմ, նախկին նախագահը հավաքել է 565 միավոր։
Հիշեցնենք, որ դեռևս 2006 թվականին «Forbes» հանդեսի հայկական տարբերակն իր առաջին և վերջին համարում ներկայացրել էր ՀՀ ամենահարուստ մարդկանց ցանկը՝ առաջին հորիզոնականում ևս ներկայացնելով Ռ. Քոչարյանին։ Հայկական «Forbes»-ը նրա կարողությունը գնահատել էր շուրջ մեկ միլիարդ դոլար:
Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, Հայաստանի երրորդ հանրապետության 2-րդ նախագահը։
Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1972-1974 ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1972-1974 ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։ 1989 և 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
1988
թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Անդամակցել է«Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։
1992
թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։
1994
թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։
1997
թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
1998
թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ։
2003
թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2008 թիվը։
2009-ից՝ «Սիստեմա» ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն։
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի երեք զավակ և երեք թոռնիկ։
Հարցման արդյունքներով՝ երկրորդ տեղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է (511 միավոր)։ 57 մասնակիցներից 12-ը Ս. Սարգսյանին համարել է Հայաստանի ամենահարուստ մարդը, 38 հոգի՝ երկրորդը, 6 հոգի Սերժ Սարգսյանին հատկացրել են երրորդ հորիզոնականը, և ընդամենը 1 հոգի նրան վերագրել է 10-րդ տեղը։ Նշենք, որ օրերս ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Սերժ Սարգսյանի դրամական միջոցներն այս պահի դրությամբ կազմում են 108 միլիոն 400 հազար դրամ (շուրջ 267 հազար դոլար):
Սերժ
Ազատի
Սարգսյան (ծնվ. 1954, հունիսի 30, Ստեփանակերտ), Հայաստանի Հանրապետության ներկա, ընդհանուր առմամբ 3-րդ նախագահ։Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ։ Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
Անձնական կյանքը
Ամուսնացել է 1983 թվականին։ Կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է։ Ունի երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը, և երեք թոռնիկ՝ Մարիամը, Արան ու Սերժը։
Ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-88-ին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական, 1989-93-ին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, 1990-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 1995-96-ին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-99-ին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000-ին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007-ին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008-ին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ։
1. Ռոբերտ Քոչարյան
2. Սերժ Սարգսյան
3. Գագիկ Ծառուկյան
4. Սամվել Ալեքսանյան
5. Գագիկ Խաչատրյան
6. Հովիկ Աբրահամյան
7. Ռուբեն Հայրապետյան
8. Տիգրան Սարգսյան
9. Մաքսիմ Հակոբյան
10. Խաչատուր Սուքիասյան Սա ել ցանկն է Հայաստանի Հարուստների:
Комментариев нет:
Отправить комментарий