среда, 24 сентября 2014 г.

Էկոլոգիա`Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Երկրագնդի մակերևույթի շուրջ 70%-ը ծածկված է օվկիանոսներով, ջրի անսահման տարածություններով, սակայն այդ ահռելի ջրային զանգվածը անօգուտ է օգտագործման համար: Քաղցրահամ ջուրը, իր սակավության պատճառով, այսօր դասվում է սպառվող ռեսուրսների շարքում: Այժմ քաղցրահամ ջրի խնդիր ունեն հիմնականում հյուսիսային Աֆրիկայի, Մերձևավոր Արևելքի և Ասիայի որոշ երկրները: Աֆրիկյան շատ երկրներում մեկ լիտր նավթը կարելի է փոխանակել մեկ լիտր ջրի հետ: Ջրային պաշարների ոչ բավարար քանակությունը և տարբեր երկրներում քաղցրահամ ջրի խնդիրը, պայմանավորված է երկրագնդի վրա ջրային պաշարների 
անհավասար բաշխմամբ: Ջրի աղտոտվածության բարձր մակարդակ է նկատվում հիմնականում զարգացած երկրներում, պատճառները կներկայացնեմ ոտորև: Հայաստանը իր քաղցրահամ ջրի հարուստ պաշարներով, առայժմ չունի խմելու ջրի խնդիր, գրեթե ողջ բնակչությունը օգտագործում է բարձր որակի աղբյուրի ջուր: Քաղցրահամ ջրի առատությունը պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով, տարածքի երկրակեղևի հրաբխային ծագմամբ, ինչպես նաև շատ բնական աղբյուրներով:
Զարգացած երկրներում արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ, մեծանում է նաև ջրի աղտոտումը: Տարբեր գործարանների քիմիական թափոնները, որոնք լցվում են ջրային ավազանները, աղտոտում են երկրագնդի ջրային տարածքները կապարով, սնդիկով, պղնձով, մկնդեղով: Այսպիսի ավազաններում ձկները, որպես սնունդ պիտանի չեն: Անընդհատ ջրի աղտումը, դանդաղեցնում է ջրի ինքնամաքրման գործընթացը, ծանր մետաղները, անկախ ժամանակից մինչև վերջ չեն քայքավում, ջուրը նոսրանում է: Ջրոլորտի աղտոտման գործում մեծ դեր են գրավում բարդ օրգանական միացությունները, որոնք չկան բնությունում: Աղտոտված ջուրը շատ վտանգավոր է մարդու առողջության վրա: Ջրի մեջ կապարի ատոմները առաջացնում են հոգնածության զգացողություն, հոգեկան հիվանդություններ տարբեր տարիքի մարդկանց մոտ: Աղտոտված ջուրը խանգարում է օրգանիզմի աճին, շատ վտանգավոր է երեխաների համար:

Ջրոլորտի պահպանման համար անհրաժեշտ է սահմանափակել ջրի օգտագործումը: Գործարանային թափոնները նախքան գետ լցնելը, հատուկ սարքավորումների միջոցով պետք ֆիլտրացնել, ֆիլտրացված թափոնը, որ կթափվի գետը, ջրի ինքնամաքրման հատկության շնորհիվ գետի էկոհամակարգին վնաս չի հասցնի: Պետք է պարբերաբար կատարվել ջրային տարածքների տեխնիկական (տեխնիկական մաքրում ասելով հասկանում ենք, ջրային տարածքների աղբի բաքրում ) և բիլոգիական մաքրումներ (բիոլոգիական մաքրումը ջրի լաբորատոր մաքրումն է): Իհարկե ամենագլխավորը անհատների վերաբերմունքն է, եթե յուրաքանչյուր ոք գիտակցի և ինքն իր առջև պարտավորված զգա չաղտոտել ջրոլորտը և առհասարակ բնությունը, էկոլոգիական խնդիրները այլևս չեն լինի:

Էկոլոգիա `Հողօգտագործում: Հողային ռեսուրսներ

Հողը բնական գոյացություն է, երկրակեղևի բերրիությամբ օժտվաժ շերտը, որը ձևավորվել է երկրակեղևի մակերեսային վերափոխման և ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության հետևանքով:Երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են 13 մլրդ 400 մլն հա, ինչը հավասար է երկրանգնդի ցամաքային մակերեսի 90%-ին: Նրանում արդյունավետ հողերը կազմում են 65%-ը մնացած 35%-ը անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: Երկրանգնդի հողային պաշարների մեծ մասը գյուղատնտեսության համար արդյունավետ հողերն են, որոնք օգտագործվում են
մարդկանց կողմից, արդյունաբերական նպատակներով: Հողն ունի բարդ կառուցվածք, սակայն նրա կազմության մեջ գերակշռող տարրերը երկուսն են`քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (օրգանական նյութ, որը առաջանում է քայքայման հիմնական գործընթացներից հետո): Հողը բնության ամենագլխավոր ռեսուրսներից է, ուստի ունի շատ կարևոր նշանակություն բնության մեջ և մարդու կյանքում: Հողը միջավայր է, որում փոխազդում են կենդանի օրգանիզմները, օդը, ջուրը, այն կատարում է սանիտարական պաշտպանիչ շերտի գործառույթ: Հողը հանդիսանում է, որպես բակտերիալ ֆիլտր, որը ջրային լուծույթների մաքրման համակարգ է դառնում:  Բույսերի և կենդանիների մահացած օրգանիզմները քայքայվում են`հողային մանրեների շնոհիվ, վերածվելով բույսերի համար օրգանակն նյութերի: Հողը կյանքի միջավայր է նաև շատ կենդանատեսակների համար (բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, մանր կաթնասուններ): Մեծ է նաև հողի և հողային ռեսուրսների նշանակությունը մարդու կյանքում: Այն հանդիսանում է բնության գլխավոր պաշարը, որը գյուղատնտեսությական ապրանքների արտադրման հիմքն է: Հողային ռեսուրսներն օգտագործվում են տնտեսության մեջ` ամենատարբեր ապրանքատեսակների արտադրության համար: Սննդամթերքի մոտ 88%-ը մարդը ստանում է հողից, հողային ռեսուրսները սննդի արդյունաբերության գլխավոր արտադրամիջոցներն են:
Հողային ռեսուրսները երկիր մոլորակի վրա խիստ անհավասարաչափ են բաշխված: Սա թերևս պայմանավորված է տարածքի կլիմայական և բնական պայմաններով, բնակչության թվաքանակով, և մի շարք տարբեր ցուցանիշներով, որով և ձևավորվում է մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական հողերի տարածությունը: Տարբեր երկրներում, տարածքային չափը տարբեր է: Մեկ անձի հաշով ամենաշատ բերի հողի տարածությունը Ավստրիայում է 33հա, հաջորդը Արգենտինան է 6 հա-ով: Հայաստանի հողային ծածկույթը խիստ սահմանափակ է, երկրի հողային ֆոնդը կազմում է 3 մլն հա, որը մեկ շնչի հաշվով հավասար է 0,4հա-ի: Տվյալ երկրի գյուղատնտեսական հողերի ծավալները բնութագրում են տվյալ տարածքի էկոհամակարգը (միջավայր և այդ միջավայրում ապրող կենդանատեսակներ) և որքան մեծ է այդ տարածքում հողային ռեսուրսների ծավալները, այնքան մեծ է հողային ռեսուրսներ ունենլու համար բարենպաստ պայմանները: Հողը ի տարբերություն մնացած ռեսուրսների ճիշտ օգտագործման դեպքու չի սպառվում, նույնիսկ ժամանակի ընթացքում հողային շերտը ավելի բերիանում է: 1սմ հաստության հողային շերտի առաջացման համար պետք է 120-140 տարի (ագրոտեխնիկայի կիրառման դեպքում գործընթացը կատարվում է 40 տարում), դրա համար էլ խիստ կարևոր է հողային ռեսուրսների արդյունավետ շահագործումը: Հողային շերտին, ինչպես նաև տարածքի էկոհամակարգին մեծ վնաս է հասցնում հողերի աղտոտումը: Հողերի աղտոտումը լինում է տարբեր եղանակներով: Հողի աղտոտման պատճառ կարող են դառնալ քիմիական, մետաղձուլական, նավթարդյունաբերական գործարանների թափոնները, որի հետևքանով հողային մակերեսի բերրի շերտում կուտակվում են քրոմ, նիկել, պղինձ, կապար, ինչը 20-50%-ով նվազեցնում է հողի բերքատվությունը: Հողային աղտոտման գլխավոր պատճառներից մեկը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող պրեստիցիդները և պարարտանյութերը հողի աղտոտման պատճառ կարող են դառնալ: Պրեստիցիդները օգտագործվում են բերքը ոչնչացնող կենդանական օրգանիզմների վերացման համար: Գյուղատնտեսության մեջ պրեստիցիդների օգտագործում անհրաժեշտություն է, հակառակ պարագայում բերքի մեծ կորուստներ կարող են լինել: Դրանց օգատգործումը պետք է լինի չափավոր, իսկ սահմանված չափից ավելցուկը, կարող է վնասել տվյալ տարածքի էկոհամակարգին և էկոլոգիական խնդիրների պատճառ դառնալ: Պարարտանյութերի օգտագործումը նույնպես վնասում է վարելահողերին: Այժմ աշխարհում մեկ տարվա ընթացքում օգտագործվում է շուրջ 200 մլն տ պարարտանյութ, և չնայած պարարտանյութերի օգտագործման մեծ չափերին, դա չի հասցնում բերքի ցանկալի արդյունքներին: Պարարտանյութերի օգտագործումը անխուսափելի է, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները բավարար չեն ողջ երկրագնդի համար: Պարարտանյութերի օգտագործումը պետք է լինի կանոնակարգված, հակառակ դեպքում դա կհանգեցին հողի թթվայնացմանը, հողի կառուցվածքի քայքաման: Արդյունքում կնկնի հողի բերրիությունը: Պարարտանյութերն ունեն բացասական ազդեցություն նաև մթնոլորտի և ջրոլոտի վրա:

Հողային ռեսուրսների պահպանմանն ուղղված միջոցառումները տարբեր են: Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի (հողերի քայքայում) դեմ պայքարն է, որի նպատակն է պահպանել բերրի հողերի բերքատվությունը: Հողերի մշակման եղանակները պետք է նպաստավոր լինեն հողօգտագործման համար: Գյուղատնտեսության մեջ ագրոտեխնիկական հատուկ սարքերի օգտագործումը ոչ միայն չի քայքայում հողը, ալև բարելավում և ավելի է բերրիացնում հողի վերին շերտը: Հողերի օգտագործման ռացիոնալ միջոց է նաև արհեստական ոռոգումը, պարբերաբար հողերի մաքրումը քարերից, աղակալած հողերի լվացումը և գերխոնավ հողերի ցամաքեցումը: