понедельник, 3 февраля 2014 г.

Իմ երազանքների քաղաքը



Բոլորնել իրենց կյանքում գոնե մեկ անգամ մտովի կառուցել են իրենց երազանքների քաղաքը, այդ թվում նաև ես:
Պատկերացնենք ինձ տվել են մի ամայի կղզի եվ բավականին գումար, որպեսզի կարողանամ կառուցել մի քաղաք,և պահանջում են, որ կառուցեմ իմ երազանքների քաղաքը:
Նախ ես կկառուցեի շենքեր և հարմարավետ տներ:Կկառուցեի մեծ սուպերմարկետներ լի ամեն-ինչով,և շատ աշխատատեղերով:
Կկառուցեի սրճարաններ,ռեստորաններ,Ֆաստ-Ֆուդի վայրեր:Կկառուցեի շատ դպրոցներ և համալսարաններ,մարզասրահներ,լողավազաններ:
Իմ քաղաք կլիներ կանաչապատված գեղեցիկ ծաղիկներով և ծառերով:
Կլինեին գեղեցիկ այգիներ :Կլինեին խաղահրապարակներ նախատեսված երեխաների համար: Իմ քաղաքում չէր լինի անազնվություն և չարություն:
Այնտեղ չէին ապրի տգետ գող և անազնիվ մարդիկ :Նրանք կվտարվեին քաղաքից: Բոլորը  կլինեին բարի կհարգեին և կսիրեին միմյանց:Կլինեին շատ աշխատատեղեր նախատեսված թե տղամարդկանց և թե կանանց համար :Իմ քաղաքում չէին լինի հարուստներ և աղքատներ բոլորը հավասար կլինեին նախագահի առաջ:
Նախագահը կնտրվեր ժողովրդի կողմից :Նախագահը պետք է լինի ազնիվ և խելացի որովհետև,նա պետք է լուծի բոլոր վեճերն ու անախորժությունները:Այնտեղ չէին լինի կռիվներ քանի որ բոլորը համերաշխ կլինեին :Ըստ ինձ սա կլիներ իդեալական քաղաք:

Комментариев нет:

Отправить комментарий