понедельник, 3 февраля 2014 г.

Աշխարհի հարուստները

                                            Աշխարհի հարուստները
Երկիր մոլորակի վրա բնակվում է
1200-ից ավելի միլիարդատեր:Կառլոս Սլիմ սա այն մարդն է, ով արդեն 3 տարի է գլխավորում է միլիարդատերերի ցուցակը:Սլիմը ծնունդով մեքսիկացի է ,նա ծնվել է 1940 թվականի հունվարի 28-ին Մեխիկոյում:
Նրա ֆինանսական կարգավիճակաը հիմնված է հաղորդակցության արդյունաբերության վրա:Նրան են պատկանում
Telefonos de Mexico, Altria Group, Telcel ,America Movil ընկերությունները և նաև`Grupo Carso հոլդինգը:Նրա կարողությունը կազմում է շուրջ 74 մլրդ դոլար: 2013 թվականին նրա կարողությունը նվազել է 5 մլրդ դոլարով ,կազմելով 69 մլրդ դոլար:


2-րդ հորիզոնականը զբաղեցնում Վիլյամ Հենրի Բիլ գեյթսը:Նա ծնվել է հոկտեմբերի 28-ին 1955 թ.,Վաշինգտոնում:Նա բիզնեսմեն մագնատ, կոմպյուտերային ծրագրավորող և բարերար է: Գեյթսը Մայքրոսոֆթի `աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրենն է և ներկայիս նախագահը, որը նա հիմնադրել է Պաուլ Ալենի հետ համատեղ:
Նրա կարողությունը կազմում է
63.9 մլրդ դոլար:


Նաև թոփ տասնյակում տեղ են գտել`Ամասիո Օրտեգա Գաոնան`
50 մլրդ դոլարով, Ուորեն Բաֆետը `46.3 մլրդ դոլարով, Ինգվար Կամպրադը`42 մլրդ դոլարով, Լոուրենս Էլիսոնը`41.4 մլրդ դոլարով, Չարլզ և Դեյվիդ Կոխերը 37.5 մլրդ դոլարով և Քրիստի և Ջիմ Ուոլթոնները համապատասխանաբար`30.4 և 29.2 մլրդ դոլարով:

                                                  Հայ միլիարդատերեր
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի հարուստ մարդանց ցուցակը ,որում 5 հայ է ընդգրկվել:

                                                Սամվել Կարապետյան

Ցուցակի
353-րդ հորիզոնականում <<Տաշիր>> ընկերությունների խմբի սեփականտեր, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է , որի կարողությունը գնահատվում է 3.8 մլրդ դոլար, ինչը 2.4 անգամ գերազանցում է 2012-ի ցուցանիշը:
Նա առաջ է անցել ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանից, ով երկար տարներ համարվում էր ամենահարուստ հայազգի գործարարը:Սամվել Կարապետյանը ծնվել է Հայաստանում, Կալինինո քաղաքում,
1965 թ. օգոստոսի 18-ին: 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ: 1997 թվականին ստեղծել է <<Տաշիր>> ձեռնարկությունների խումբը, որի կազմի մեջ այժմ մտնում է 24 առևտրի կենտրոն, 7 հյուրանոց և 7  գրասենյակաին շենք:
Քըրք Քըրքորյան
95-ամյա Քըրքորյանն այս անգամ ցուցակի 412-րդ տեղում է`3.3 մլրդ դոլարով:
Քըրք Քըրքորյանն
(Գրիգորյան Գրիգոր Ահարոնի) ծնվել է հունիսի 6-ին 1917 թ. Ֆրեզնոում: Նա ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար և <<Տրասինդա Քորփորեյշնի գործադիր տնօրենն է: Սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ըկերության 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլլիարդ ամերիկյան դոլլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվել է Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում Հայաստանի ազգային հերոս։
Մինչև 1935-ը կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռամաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով (1947-ին գնել է «Los Angeles Air Service» փոքրիկ չարտերային ավիաընկերությունը), ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով։ Կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968-ից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր փայատերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» փայատերը։
Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր 151 մլն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 մլն դոլար` Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

1943 թ. ամուսնացել է մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթի հետ, ապա բաժանվել 9 տարի անց։ 1955-ին ամուսնացել է նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանը ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսին և որդեգրել է ևս մեկին Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանըկրկինամուսնալուծվելէ։


                   Դանիլ Խաչատուրով,
Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով
613-րդ տեղը զբաղեցրել է ռուսաստանցի գործարար, ծագումով հայ Դանիլ Խաչատուրովը: 41-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է`2.4 մլրդ դոլար, նա <<Ռոսգոստրախ>> ընկերության բանժնետեր է:
1088-րդ տեղում Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրներն են `1.35 մլրդ դոլարով: Երկուսնել <<Ռեսո Գարանտիա>> ընկերության բաժնետերեր են:

Комментариев нет:

Отправить комментарий