вторник, 4 февраля 2014 г.

Ինչ է համացանցը

                                 
Համացանցը դա մի սարդոստայն է ,որի միջոցով կարող ենք ծանոթանալ ամբողջ աշխարհին կարդալ տարբեր նյութեր:Շփվել ընկերներիտ հետ :Համացանցը ունի շատ լավ կողմեր համացանցի օգնությամբ կարողենք կարդալ շատ օգտակար նյութեր ,բայց նաև համացանցում շատ ժամանակ տեղադրվում է կեղծ նյութեր:
Համացանցի լավ կողմերից է որ անվճար կարողանումես շփվել քո հարազատների հետ ,որոնք քեզնից բավական հեռու են: Կարողես պատվիրել և գնել քեզ դուր եկած իրերը համացանցի միջոցով:Կարող ես մեծ առք ու վաճառք իրագործել : Բայց շատ ժամանակ մարդիկ ներքաշվում են տարբեր պրոցեսների մեջ ,որոնք նույնիսկ մինչև իրենց կյանքին վնաս է հասցվում: Համցանցի օգնությամբ կարող ես ընթերցել քո սիրելի ստեղծագործությունները: համացանցը ստեղծում է հնարավորություն քեզ լսելու երգեր դիտելու տեսանյութեր:
Համացանցից կարող են օգտվել նաև երեխաները խաղալով տարբեր խաղեր, բայց նրանք շատ ժամանակ վատից են օգտվում:այդ դեպքում պետք է արգելափակեն այդպիսի կայքերը:
Համացանցից շատ օգտվելու դեպքում մարդը ընկնում է կախվածության մեջ, որը շատ դեպքերում մահացու վնասներ է առաջացրել:
Փորձեք հնարավորին չափով ճիշտ օգտվել համացանցից ,որ չկանգնեք խնդիրների առջև:






понедельник, 3 февраля 2014 г.

Իմ երազանքների քաղաքը



Բոլորնել իրենց կյանքում գոնե մեկ անգամ մտովի կառուցել են իրենց երազանքների քաղաքը, այդ թվում նաև ես:
Պատկերացնենք ինձ տվել են մի ամայի կղզի եվ բավականին գումար, որպեսզի կարողանամ կառուցել մի քաղաք,և պահանջում են, որ կառուցեմ իմ երազանքների քաղաքը:
Նախ ես կկառուցեի շենքեր և հարմարավետ տներ:Կկառուցեի մեծ սուպերմարկետներ լի ամեն-ինչով,և շատ աշխատատեղերով:
Կկառուցեի սրճարաններ,ռեստորաններ,Ֆաստ-Ֆուդի վայրեր:Կկառուցեի շատ դպրոցներ և համալսարաններ,մարզասրահներ,լողավազաններ:
Իմ քաղաք կլիներ կանաչապատված գեղեցիկ ծաղիկներով և ծառերով:
Կլինեին գեղեցիկ այգիներ :Կլինեին խաղահրապարակներ նախատեսված երեխաների համար: Իմ քաղաքում չէր լինի անազնվություն և չարություն:
Այնտեղ չէին ապրի տգետ գող և անազնիվ մարդիկ :Նրանք կվտարվեին քաղաքից: Բոլորը  կլինեին բարի կհարգեին և կսիրեին միմյանց:Կլինեին շատ աշխատատեղեր նախատեսված թե տղամարդկանց և թե կանանց համար :Իմ քաղաքում չէին լինի հարուստներ և աղքատներ բոլորը հավասար կլինեին նախագահի առաջ:
Նախագահը կնտրվեր ժողովրդի կողմից :Նախագահը պետք է լինի ազնիվ և խելացի որովհետև,նա պետք է լուծի բոլոր վեճերն ու անախորժությունները:Այնտեղ չէին լինի կռիվներ քանի որ բոլորը համերաշխ կլինեին :Ըստ ինձ սա կլիներ իդեալական քաղաք:

Ստուգողական

Ստուգողական
  1. Ո՞ր հեղինակը որ երկրի ներկայացուցիչն է։
Հեղինակներ
Երկրներ
Բերնար Վերբեր
Ֆրանսիա
Ռոբերտ Շեքլի
Ամերիկա
Լուիս Ֆերնանդու Վերիսիմու
Բրազիլիա
Վոլֆգանգ Բորխերթ
Գերմանիա
Բախ
Իսպանիա (ավելորդ)
Կորտասար
Արգենտինա

  1. Ո՞րը ում կենսագրական փաստերից է։
  • Երկար տարիներ աշխատել է ՅՈՒՆԵՍԿՈ-ում՝ որպես թարգմանիչ:խուլիո ----------------Կորտասար
  • Սիրել է նկարչություն և պատանեկության տարիներին զբաղվել է նաև աստղագիտությամբ։---------Բերնար Վերբեր
  • Պատերազմի ժամանակ դատապարտվել է զինվորների մարտական ոգին կոտրելու համար։---------Վոլֆգանգ Բորխերթ
  • Բանակում՝ Կորեայում, աշխատել է որպես գրագիր։----Ռոբերտ Շեքլի
  • Ամուսնացել է երեք անգամ, առաջին ամուսնությունից ունի վեց զավակ։------Բախ
  1. Ո՞րը ում ստեղծագործությունն է։
  • «Մարմինը» Ռոբերտ Շեքլի
  • «Դեղին ծաղիկը» Խուլիո Կորտասար
  • «Ողջո՜ւյն» Բախ
  • «Հանդիպում» Լուիս Ֆերնանդու Վերիսիմու
  • «Կեգլուղին» Վոլֆգանգ Բորխերթ
  1. Ինչո՞ւ Կորտասարի «Ճաշից հետո» նովելում հեղինակը չի կոնկրետացրել, թե ինչ արարած է տղայի խնամքին թողնված։ Գրիր այն նախադասությունը, որ քո կարծիքով պատմվածքի գլխավոր իմաստն է արտահայտում։ Հիմնավորիր պատասխանդ։

իմ կարծիքով այս պատվածքում կարևորը այն չէ թե ինչ արարած է տղաի խնամքին թողած, այլ կարևորը տղայի և իր ծնողների հակամարտությունն էր:
Ո՞վ գիտի` ինչ աչքերով են ինձ նայելու հայրիկն ու մայրիկը, երբ նրան տեսնեն իմ ձեռքին: Իհարկե, գոհ են լինելու, որ ես տարել եմ նրան կենտրոն` ման ածելու. Ծնողները գրեթե միշտ, այդպիսի բաներից գոհ են լինում:
  1. Վերիսիմուի «Քիթը» պատմվածքը ներկայացրու ընտանիքի անդամների տեսանկյունից։ Երեք նախադասություն բեր, որտեղ երևա, որ մարդիկ չեն հանդուրժում տարբերվողներին։
Ընտանիքի անդամների համար հաճելի չէր ապրել մի մարդու հետ ով միշտ ինչ որ քիթ էր կրում, ընտանիքի անդամները ամաչում էին նրա հետ դուրս գալ փողոց:Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
-
Գժվե՞լ է:
  1. Կարդա Վերբերի «Պարտվածների հիշողությունը» մանրապատումը, արտագրիր ամենաառանցքային նախադասությունը։ Բեր պատմությունից նմանօրինակ փաստեր։
Զոհված քաղաքակրթությունների հարմարվողականության միակ «թերությունն» իմ կարծիքով այն է, որ նրանք հավատացել են դրան:

  1. Կարդա «Կախովի սուրճ» ստեղծագործությունը, վերլուծիր վճարողի տեսանկյունից, «կախովի» սուրճից օգտվողի տեսանկյունից, այս ամենին կողքից դիտողի տեսանկյունից։ Տեղեկություններ գտիր հեղինակի մասին, նրա կենսագրությունից 3 անմենահետաքրքիր փաստերը բեր։
Վճարողի տեսանկյունից-
եթե վճարողը հնարավորություն ունենա գնելու կախովի սուրճ, ապա դա կնպաստի բոլոր նրանց ովքեր հնարավորություն չունեն գնելու սուրճ, իսկ եթե հնարավորություն չունի թող գնի միայն իր համար կամ ել ընդհանրապես չգինին ինչ է եղել մի քանի օր ել թող առանց սրճի ապրի :Բայց կարող է լինել այնպես, որ մի օր վճարես իսկ մյուս օրը հնարավորություն չունենաս վճարելու, և այդ դեպքում դու ինքդ օգտվես կախովի սրճից : Լավություն արա, գցիր ջուրը միշտ պետք է հիշես այս ասացվածքը : օգտվողի տեսանկյունից-
Օգտվողի համար միշտ չի կարող լինել կախովի սուրճ, դրա համար դեպք չէ միշտ հույսը դնել կախովի սուրճի վրա:
դիտողի տեսանկյունից-
Դիտողի տեսանկյունից գումար ունեցող մարդիկ լավից-վատից լավ գործ են անում գումար չունեցող մարդկանց համար:

Տոնինո Գուերա -Իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ։ 100-ից ավելի ֆիլմերի սցենարի հեղինակ է։ Սցենարներ է գրել մի շարք հանրահայտ ռեժիսորների համար` Ֆեդերիկո Ֆելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Անդրեյ Տարկովսկի, Լուկինո Վիսկոնտի, Ֆրանչեսկո Ռոզի, Թեոդորոս Անգելոպուլոս և այլն։ Գրել է ավելի քան 100 ֆիլմերի սցենար, որոնցից շատերը համարվում են դասական գործեր։ Ներկայացվել է  «Օսկարի»  «Կազանովա»,  «Ամարկորդ»  և«Ֆոտոխոշորացում»  ֆիլմերի համար։ Նրա սցենարով ֆիլմերը 8 անգամ ստացել են Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը։

Սասնա Ծռեր Ստուգողական

Սասնա ծռեր
(գնահատվող աշխատանք խոսքի մշակույթից և գրականությունից)
Մինչև 10-րդ առաջադրանքը՝ յուրաքանչյուր առաջադրանքը գնահատվում է 0.5 միավոր։ 11-րդ առաջադրանքը՝ հեքիաթը, 5 միավոր


  1. Պատմակ ան ո՞ր ժամանակաշրջանն է իր արտացոլումը գտել «Սասնա ծռեր» էպոսում։
    9-10րդ դարերում է ժամանակաշրջանը իր արտացոլումը գտել:
2.Գրեք յուրաքանչյուր հերոսի կնոջ անունը։
Սանասար-Դեզձուն Ծամ , Մեծ Մհեր-Արմաղան, Մսրա Մելիք-
Իսմիլ խաթուն, Սասունցի Դավիթ-Խանդութ, Փոքր Մհեր-Գոհար:
    3.Նշեք այն կերպարների անունները, որոնց «Ողորմիների» մեջ ողորմի չի տրվում (Դառնամ զողորմի չի տամ…»։
    Մսրա Մելիքին և Խանդութին չի տալիս զողորմի, Չմշկիկ Սուլթանին:
    4.Ի՞նչ է էպոսը։ Նշեք Էպոսի ընդհանրությունը հեքիաթի և առասպելի հետ։
    Էպոսը ժողովրդի կողմից ստեղծված ստեղծագործություն է:Նրա ընդհանրությունը կայանում է նրանում ,որ բոլորնել ունեն չափազանցություններ ,հրաշագործություններ, և նաև բոլորի վերջում հաղթում է բարին:
    5.Հիշեք, վերապատմեք էպոսից 3 հրաշապատում հատված։
    Հրաշապատում այն է որ, ոչ ոք չէին կարողանում կառուցել այդպիսի մեծ քարերով ամրոց և Սանասարը վարպետին ասաց ,որ վարպետը լարերը կապի ինքը քարերը կտեղադրի:Դավիթը մեծանումեր ժամերով և նրան իչքան կոշիկ էին կարում նրա ոտքով փոքր էր լինում:Նաև Որ Ծովինարը հղիանում է ջրից դաել է հրաշապատում:
    6.Գոնե 2 բաց (անպարկեշտ) արտահայտության օրինակ բերեք էպոսից։
    Ցռան Վերգո, Իսմիլ խաթունը որ ասում է Սասունցի Դավիթը իմ ծիծը չի ուտե կպոկե:
    7.Նշեք հերոսների «ծուռ» լինելու մեկական օրինակ (ամեն հերոսի համար)
    Մեծ Մհեր-նա մենամարտում էր առյուծի դեմ, Սանասար-նա պապիկին դնում է իր ուսերին և հսկայական ամրոցի շուրջ կողմով ման տվեց, Սասունցի Դավիթ-որ նա փոքր տարիքում բարձրանում է հսկայական ծառը, Փոքր Մհերը կառուցում է կամուրջ մարդկանց ասում է անցեք կամուրջի վրայով հենց նրանք ցանկանում են անցնեն նա ասում է ես ձեր համար չեմ կառուցել տակով անցեք ,իսկ երբ տակով են անցնում ասում է վրայով անցեք:
    8.Նշեք բարոյական 3 հատկանիշ, որ էպոսում պաշտպանվում է։ Բերեք օրինակներ։
    9.Նշեք 3 հատկանիշ, որ մենակ Դավթին է հատուկ։
    Նա մեծանում էր օր օրի, նա իր տարիքայինների մեջ միայն ինքներ կարողանում գուրզ գցել, և նաև նրա քաջությունը:
    10.Համեմատեք Սասունցի Դավթին Սանասարի և Մեծ մհերի հետ (վերապատմեք այն հատվածները, որ կրկնվում են)։
    Նրանք բոլորնել ուժեղ էին Ծուռ և խելացի և քաջ:Կրկնվում են այն մասերը որ Դավիթի և Մհերի զրույցը Քուռկիկ ջալալու հետ:

    11.Հեքիաթ կառուցեք տրված կաղապարով.

  • Դեպի ինչ-որ նպատակ գնացող հերոս, որ սկզբում թույլ է, հետո ուժեղանում է կամքի, ազնվության կամ բարության շնորհիվ։
  • Փորձություններ, որ անցնում է հերոսը։
  • Մրցակիցներ, սրանց պարտությունը՝ անհրաժեշտ կամք չդրսևորելու և անազնվության պատճառով։
  • Հերոսի հաղթանակը և դրա շնորհիվ ստացած իր «մրցանակը»։
  • Ձեր հեքիաթի խրատը (բարոյականությունը. ինչ էիք ուզում ասել)։


Լինում է չի լինում մի տղա է լինոււմ նա փոքր տարիքում կորցնում է իր ծնողներին :Նրան բոլորը ծաղրում էին ,վիրավորում:Նա միշտ կուլ էր գնում այդ ամեն-ինչ ին:Մի օր նա որոշեց վերջ դնել այդ ամեն-ինչին:Նա որոշում է գնալ ուժեղանալ և նրանցից վրեժն լուծել: Մի անգամ նրանց գյուղում առաջնություն է անցկացվում ,թե ով է ավելի ուժեղ :Այդ մենամարտում տղայի ,մրցակիցները բոլորը անխելք և թույլ էին նրանք միայն կարողանում էին ծաղրել ուրիշներին:Նրանք տեսնելով իրենց հակառակորդին `տղային քմծիծաղ են տալիս բայց նրանք մենամարտում պարտություն են կրում տղայից: Տղան հաղթում է և պահպանում իր պատիվն ու արժանապատվությունը:
Հեքիաթի իմաստը կայանում է նրանում ,որ պետք չէ կորցնել արժանապատվությունտ և կուլ տալ վիրավորորանքները:

Արա Շիրազ

Արա ՇիրազԱրամազդ Հովհաննեսի Կարապետյան (ծ. 1941Երևան), հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ։
20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին։
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:
1987-1993 թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ:

Ստեղծագործություններ

960-ական թթ. հայ կերպարվեստում գեղարվեստական ձևերի թարմացման« պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են Շիրազի գործերում[1]։
  • «Անտունի», 1969թուջԺԱԹԵրևան
  • «Ներբող» 1970, թրծակավ, ԺԱԹ, Երևան
  • «Վահանով կինը», 1970, դրվագված պղինձ
  • «Անի» հյուրանոց, Երևան
1970-ական թթ. Շիրազի արտահայտչամիջոցները դարձել են առավել վավերագրական, բազմազան:
Մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են՝
Հեղինակ է բազմաթիվ այլ քանդակների՝
Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի աջ անկյունում տեղադրված Անդրանիկ Օզանյանի հուշարձանիհեղինակն է (2002 թ.)։ Այն հարցին, թե ինչու է նա Անդրանիկին երկու ձիերի վրա է քանդակել, նա պատասխանել է, որ երկու ձիերը խորհդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները, «դարերով բաժանված երկիր, մեր միանալու պատգամը և ազգային ազատագրական պայքար՝ Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսինուղղելով»:

Երվանդ Քոչար,1982,Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան






Սա ել Արա Շիրազն է



Աշխարհի հարուստները

                                            Աշխարհի հարուստները
Երկիր մոլորակի վրա բնակվում է
1200-ից ավելի միլիարդատեր:Կառլոս Սլիմ սա այն մարդն է, ով արդեն 3 տարի է գլխավորում է միլիարդատերերի ցուցակը:Սլիմը ծնունդով մեքսիկացի է ,նա ծնվել է 1940 թվականի հունվարի 28-ին Մեխիկոյում:
Նրա ֆինանսական կարգավիճակաը հիմնված է հաղորդակցության արդյունաբերության վրա:Նրան են պատկանում
Telefonos de Mexico, Altria Group, Telcel ,America Movil ընկերությունները և նաև`Grupo Carso հոլդինգը:Նրա կարողությունը կազմում է շուրջ 74 մլրդ դոլար: 2013 թվականին նրա կարողությունը նվազել է 5 մլրդ դոլարով ,կազմելով 69 մլրդ դոլար:


2-րդ հորիզոնականը զբաղեցնում Վիլյամ Հենրի Բիլ գեյթսը:Նա ծնվել է հոկտեմբերի 28-ին 1955 թ.,Վաշինգտոնում:Նա բիզնեսմեն մագնատ, կոմպյուտերային ծրագրավորող և բարերար է: Գեյթսը Մայքրոսոֆթի `աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրենն է և ներկայիս նախագահը, որը նա հիմնադրել է Պաուլ Ալենի հետ համատեղ:
Նրա կարողությունը կազմում է
63.9 մլրդ դոլար:


Նաև թոփ տասնյակում տեղ են գտել`Ամասիո Օրտեգա Գաոնան`
50 մլրդ դոլարով, Ուորեն Բաֆետը `46.3 մլրդ դոլարով, Ինգվար Կամպրադը`42 մլրդ դոլարով, Լոուրենս Էլիսոնը`41.4 մլրդ դոլարով, Չարլզ և Դեյվիդ Կոխերը 37.5 մլրդ դոլարով և Քրիստի և Ջիմ Ուոլթոնները համապատասխանաբար`30.4 և 29.2 մլրդ դոլարով:

                                                  Հայ միլիարդատերեր
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի հարուստ մարդանց ցուցակը ,որում 5 հայ է ընդգրկվել:

                                                Սամվել Կարապետյան

Ցուցակի
353-րդ հորիզոնականում <<Տաշիր>> ընկերությունների խմբի սեփականտեր, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է , որի կարողությունը գնահատվում է 3.8 մլրդ դոլար, ինչը 2.4 անգամ գերազանցում է 2012-ի ցուցանիշը:
Նա առաջ է անցել ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանից, ով երկար տարներ համարվում էր ամենահարուստ հայազգի գործարարը:Սամվել Կարապետյանը ծնվել է Հայաստանում, Կալինինո քաղաքում,
1965 թ. օգոստոսի 18-ին: 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ: 1997 թվականին ստեղծել է <<Տաշիր>> ձեռնարկությունների խումբը, որի կազմի մեջ այժմ մտնում է 24 առևտրի կենտրոն, 7 հյուրանոց և 7  գրասենյակաին շենք:
Քըրք Քըրքորյան
95-ամյա Քըրքորյանն այս անգամ ցուցակի 412-րդ տեղում է`3.3 մլրդ դոլարով:
Քըրք Քըրքորյանն
(Գրիգորյան Գրիգոր Ահարոնի) ծնվել է հունիսի 6-ին 1917 թ. Ֆրեզնոում: Նա ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար և <<Տրասինդա Քորփորեյշնի գործադիր տնօրենն է: Սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ըկերության 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլլիարդ ամերիկյան դոլլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվել է Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում Հայաստանի ազգային հերոս։
Մինչև 1935-ը կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռամաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով (1947-ին գնել է «Los Angeles Air Service» փոքրիկ չարտերային ավիաընկերությունը), ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով։ Կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968-ից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր փայատերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» փայատերը։
Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր 151 մլն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 մլն դոլար` Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

1943 թ. ամուսնացել է մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթի հետ, ապա բաժանվել 9 տարի անց։ 1955-ին ամուսնացել է նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանը ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսին և որդեգրել է ևս մեկին Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանըկրկինամուսնալուծվելէ։


                   Դանիլ Խաչատուրով,
Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով
613-րդ տեղը զբաղեցրել է ռուսաստանցի գործարար, ծագումով հայ Դանիլ Խաչատուրովը: 41-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է`2.4 մլրդ դոլար, նա <<Ռոսգոստրախ>> ընկերության բանժնետեր է:
1088-րդ տեղում Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրներն են `1.35 մլրդ դոլարով: Երկուսնել <<Ռեսո Գարանտիա>> ընկերության բաժնետերեր են: