среда, 24 сентября 2014 г.

Էկոլոգիա`Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Երկրագնդի մակերևույթի շուրջ 70%-ը ծածկված է օվկիանոսներով, ջրի անսահման տարածություններով, սակայն այդ ահռելի ջրային զանգվածը անօգուտ է օգտագործման համար: Քաղցրահամ ջուրը, իր սակավության պատճառով, այսօր դասվում է սպառվող ռեսուրսների շարքում: Այժմ քաղցրահամ ջրի խնդիր ունեն հիմնականում հյուսիսային Աֆրիկայի, Մերձևավոր Արևելքի և Ասիայի որոշ երկրները: Աֆրիկյան շատ երկրներում մեկ լիտր նավթը կարելի է փոխանակել մեկ լիտր ջրի հետ: Ջրային պաշարների ոչ բավարար քանակությունը և տարբեր երկրներում քաղցրահամ ջրի խնդիրը, պայմանավորված է երկրագնդի վրա ջրային պաշարների 
անհավասար բաշխմամբ: Ջրի աղտոտվածության բարձր մակարդակ է նկատվում հիմնականում զարգացած երկրներում, պատճառները կներկայացնեմ ոտորև: Հայաստանը իր քաղցրահամ ջրի հարուստ պաշարներով, առայժմ չունի խմելու ջրի խնդիր, գրեթե ողջ բնակչությունը օգտագործում է բարձր որակի աղբյուրի ջուր: Քաղցրահամ ջրի առատությունը պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով, տարածքի երկրակեղևի հրաբխային ծագմամբ, ինչպես նաև շատ բնական աղբյուրներով:
Զարգացած երկրներում արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ, մեծանում է նաև ջրի աղտոտումը: Տարբեր գործարանների քիմիական թափոնները, որոնք լցվում են ջրային ավազանները, աղտոտում են երկրագնդի ջրային տարածքները կապարով, սնդիկով, պղնձով, մկնդեղով: Այսպիսի ավազաններում ձկները, որպես սնունդ պիտանի չեն: Անընդհատ ջրի աղտումը, դանդաղեցնում է ջրի ինքնամաքրման գործընթացը, ծանր մետաղները, անկախ ժամանակից մինչև վերջ չեն քայքավում, ջուրը նոսրանում է: Ջրոլորտի աղտոտման գործում մեծ դեր են գրավում բարդ օրգանական միացությունները, որոնք չկան բնությունում: Աղտոտված ջուրը շատ վտանգավոր է մարդու առողջության վրա: Ջրի մեջ կապարի ատոմները առաջացնում են հոգնածության զգացողություն, հոգեկան հիվանդություններ տարբեր տարիքի մարդկանց մոտ: Աղտոտված ջուրը խանգարում է օրգանիզմի աճին, շատ վտանգավոր է երեխաների համար:

Ջրոլորտի պահպանման համար անհրաժեշտ է սահմանափակել ջրի օգտագործումը: Գործարանային թափոնները նախքան գետ լցնելը, հատուկ սարքավորումների միջոցով պետք ֆիլտրացնել, ֆիլտրացված թափոնը, որ կթափվի գետը, ջրի ինքնամաքրման հատկության շնորհիվ գետի էկոհամակարգին վնաս չի հասցնի: Պետք է պարբերաբար կատարվել ջրային տարածքների տեխնիկական (տեխնիկական մաքրում ասելով հասկանում ենք, ջրային տարածքների աղբի բաքրում ) և բիլոգիական մաքրումներ (բիոլոգիական մաքրումը ջրի լաբորատոր մաքրումն է): Իհարկե ամենագլխավորը անհատների վերաբերմունքն է, եթե յուրաքանչյուր ոք գիտակցի և ինքն իր առջև պարտավորված զգա չաղտոտել ջրոլորտը և առհասարակ բնությունը, էկոլոգիական խնդիրները այլևս չեն լինի:

Комментариев нет:

Отправить комментарий